Գյումրի բժշկական կենտրոն

Ուղերձ` Ապրիլի 7-ի կապակցությամբ

Ուղերձ` Ապրիլի 7-ի կապակցությամբ 07.04.2016

Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի առիթով:

Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար:

Երախտիքի անկեղծ խոսքեր եմ ուզում հղել մայրերին, որոնց որդիներն այս պահին գտնվում են ղարաբաղաադրբեջանական սահմանին` կյանքի գնով պահպանելով մեր խաղաղությունը եւ հանգիստ քունը: Քիչ չեն նաեւ կանայք, ովքեր այս օրերին պատրաստ են եւս իրենց մասնակցությունը ցուցաբերել` հայ զինվորի կողքին կանգնելով:

Շնորհակալ եմ ձեզ հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման գործում ունեցած անգնահատելի դերակատարության, աշխարհն ավելի բարի ու լուսավոր դարձնելուն ուղղված ձեր ջանքերի համար:

Հարգանքով`

Արմեն Իսահակյան

«Գյումրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն